Անդրկովկասը դիվանագիտական հորձանուտում. հայոց անկախ պետականության կերտումը (1917 թ. փետրվար – 1918 թ. հունիս)
Գրքում քննության են առնվում Տրապիզոնի, Բաթումի թուրք-անդրկովկասյան և մասնավորապես հայ-թուրքական դիվանագիտական առաջին և երկրորդ բանակցային ողջ գործընթացները Առաջին աշխարհամարտի տարիներին տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների, սուր հակասությունների, ռազմաքաղաքական և տնտեսական շահերի բախման բարդագույն պայմանների համատեքստում: Լուսաբանվում են աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայոց առաջին անկախ պետության կերտման դժվարին ճանապարհը և Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց անկախ պետության ճանաչման շարժառիթներն ու նպատակները:
Նախատեսված է միջազգայնագետների, դիվանագետների, պատմաբանների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանների համար: Կարող է օգտակար լինել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին: