ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում
«ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում» (1204/M14) դասընթացի ծրագիրը մշակվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսումնամեթոդական խորհրդի և միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի կողմից ներկայացված կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան: Այն նախատեսված է ,Տարածաշրջանային քաղաքականությունե մագիստրոսական ծրագրում ընդգրկված ուսանողների և տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից իրականացվող քաղաքականությամբ հետաքրքրվողների համար: