Ամերիկյան դիվանագիտությունը և Հայոց ցեղասպանությունը (1915-1917)
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսյանի աշխատության մեջ փորձ է կատարված վերլուծելու ԱՄՆ-ի և Օսմանյան կայսրության հարաբերություններն Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին ևընթացքում, ամերիկյան դիվանագետների և միսիոներների գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին, լուսաբանելու նրանց վկայություններն արևմտահայության տեղահանությունների և կոտորածների մասին, Միացյալ Նահանգների պետական շրջանակների, հասարակայնության ու մամուլի արձագանքը և վերապրած հայերի համար դրամահավաքի ուօգնության կազմակերպման աշխատանքը: Նախատեսված է պատմաբանների, քաղաքագետների, դիվանագետների, ուսանողների, ինչպես նաև հանրապետության և Սփյուռքի ընթերցող լայն շրջանակների համար:
Գիրքը տպագրվել է հետմահու: