ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՖԻԶԻԿԱ > Մեխանիկա (ուսումնական ձեռնարկ)

Մեխանիկա (ուսումնական ձեռնարկ)

Գրիգոր Ալավերդյան
Ներկա ուսումնական ձեռնարկում հեղինակը ներկայացնում է ընդհանուր ֆիզիկայի «Մեխանիկա» դասընթացի առաջին բաժնի՝ կինեմատիկայի վերաբերյալ իր կողմից ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների համար կարդացված դասախոսությունները: Մաթեմատիկական հակիրճ ներածությամբ հեղինակը տալիս է դասընթացի բուհական մակարդակով մատուցման համար անհրաժեշտ մաթեմատիկական գաղափարներն ու առնչությունները: Մեխանիկական շարժման բնութագրերի սահմանումների և կինեմատիկական նկարագրության եղանակների շարադրանքին զուգընթաց բերվում են նաև համապատասխան բաժնին վերաբերող խնդիրների լուծման օրինակներ: Մեկ օրինակի միջոցով ցուցադրված է նաև կինեմատիկայի խնդրի լուծման ժամանակ թվային եղանակի կիրառման հնարավորությունը: Ձեռնարկը նախատեսված է ԵՊՀ ռադիոֆիզիկայի և ֆիզիկայի ֆակուլտետների ուսանողների համար: Այն կարող է գործածվել նաև ԵՊՀ և այլ բուհերի բնագիտական ֆակուլտետների ուսանողների կողմից: Ձեռնարկն օգտակար կլինի նաև այն մարդկանց համար, ովքեր որոշել են ինքնուրույն յուրացնել ընդհանուր ֆիզիկայի «Մեխանիկա» բաժինը: