ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > Ցանկ > Ահաբեկչության դեմ պայքարի ժամանակակից ձևերը

Ահաբեկչության դեմ պայքարի ժամանակակից ձևերը

Կարինե Խոջայան
«Ահաբեկչության դեմ պայքարի ժամանակակից ձևերը» ուսումնամեթոդական ձեռնարկում ներկայացված են դասընթացի նպատակն ու խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարի հիմնահարցերին վերաբերող մասնագիտական գրականությունը, այս ոլորտը կարգավորող միջազգային հիմնական կոնվենցիաները, արձանագրությունները, այլ կարգավորող մեխանիզմները: Աշխատության մեջ ուսումնասիրվում են ահաբեկչության տեսակները, պատմական հիմնական շրջափուլերը, ահաբեկչության առաջացմանն ու տարածմանը նպաստող առանցքային գործոնները, ահաբեկչության կանխարգելման և վերջինիս հետևանքների վերացմանն ուղղված միջազգային կառույցների կողմից ձեռնարկվող քայլերը, առանձին պետությունների կողմից իրականացվող հակաահաբեկչական պայքարը: Ուսումնամեթոդական ձեռնարկը կարող է օգտակար լինել ահաբեկչության դեմ պայքարի ուսումնասիրությունների համար ինչպես տեսական, այնպես էլ գործնական տեսանկյունից: Ձեռնարկը նախատեսված է բուհերի ուսանողների, հետազոտողների, ահաբեկչության դեմ պայքարի հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների լայն շրջանակի համար: