ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՄԱԹԵՄԱՏԻԿԱ > Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ

Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ

Ս. Ղ. Աֆյան
Ձեռնարկը ներկայացնում է այն դասախոսությունների մշակված տարբերակը, որը հեղինակը տարիների ընթացքում կարդացել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ուսանողների համար: Այն ընդգրկում է մասնակի ածանցյալներով գծային երկրորդ կարգի հիպերբոլական, պարաբոլական և էլիպտական տեսակի հավասարումների տեսության հիմնական բաժինները և պոտենցիալների տեսության կիրառությունը հիմնական եզրային խնդիրների լուծման մեջ: Նշանակալից տեղ է հատկացված փոփոխականների անջատման մեթոդին, որը ամենամեծ կիրառությունն ունի խառը և եզրային խնդիրների լուծման մեջ: Վերջում բերված են նաև ինտեգրալ ձևափոխությունների կիրառությունները: Նախատեսված է բուհերի ուսանողների և մագիստրոսների համար: