Հայ – ադրբեջանական հակամարտության նկարագիրը. Հայաստանի Հանրապետության և Արցախի հոգեբանական անվտանգության խնդիրները հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում
Գիրքը վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական ասպեկտներին: Գրքում խոսվում է Հայաստանի Հանրապետության դեմ պաշտոնական Բաքվի ծավալած քարոզչության ուղղությունների, այդ ուղղություններից յուրաքանչյուրի նպատակների, ռազմավարության ու թեզերի մասին: Առանձնահատուկ ուշադրություն է դարձված թշնամական քարոզչության «հայաստանյան ուղղությանը»՝ այն թեզերին, որոնք ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է զարգացնել մեզանում:
Գրքում անդրադարձ է արված ադրբեջանական քարոզչության խոցելի կողմերին, մանրամասնորեն ներկայացված են ադրբեջանական քարոզչական ագրեսիային դիմակայելու և հաջողությամբ հակազդելու ուղիները: