Գրականության տեսության արդի խնդիրներ
«Գրականության տեսության արդի խնդիրներ» ուսումնական ձեռնարկը ներկայացնում է գրականության տեսության տարբեր բնագավառների վերաբերող այնպիսի գիտակարգեր, եզրույթներ, հասկացություններ (միֆապոետիկա, նարատալոգիա, քրոնոտոպ, ինտերտեքստ և այլն), որոնք արդի գրականագիտության մեջ լայն կիրառություն ունեն, սակայն հայալեզու աշխատություններում դեռևս համակողմանիորեն լուսաբանված չեն: Ժողովածուի հեղինակները հիմք են ընդունում ռուս և օտարալեզու գրականագիտական աշխատությունները՝ շատ դեպքերում դրանք առաջին անգամ ներկայացնելով հայ ընթերցողին:
Ձեռնարկը նախատեսված է բանասիրական ֆակուլտետների մագիստրոսական բաժնի ուսանողների, գրականագետների և գրականությամբ հետաքրքրվող լայն շրջանակների համար: