«ԵՍ ԵՄ» Վասն ինքնարարման

Տիգրան Գորշ (Տիգրան Ստեփանի Գրիգորյան)
Երբ հասա Խուստո ւփի գագաթ և նստեցի ժայռին, արևածագի հետ իմ ձախ և աջ կողմերում հայտնվեցին Ինքնարարն ու Զրադաշտը. մ եկն իր գայլի ուղեկցությամբ էր, մյուսը՝ իր արծվի և օձի։ Նրանք խաղաղ էին այնպես, ինչպես լինում է մանուկը` մոր կուրծքը շուրթերին. հասկացա, որ Ինքնարարը հասել է իր Բարձրագույն եսին, իսկ Զրադաշտը գտել է իր Գերմարդո ւն։ Երեքս էլ նայո ւմ էինք արևին և, մտովի զրուցելով, լռում, իսկ երբ արդեն պետք է իջնեի, ինձ ո ւղղված նրանց հայացքում կարեկցանք տեսա իմ խռովքին, որ ստիպված եմ մարդ լինել, բայց նաև իմացություն, որ դե՜ռ։ Գորշ, 02 օգոստոս 2026թ.