ԷԿՈՆՈՄԵՏՐԻԿԱ

ՆԱԻՐՈՒՀԻ ՋՐԲԱՇՅԱՆ
Դասագիրքը էկոնոմետրիկայի հիմունքների առաջին հայալեզու համապարփակ ներկայացումն է: Այն ընդգրկում է տարածական տվյալների ու ժամանակային շարքերի էկոնոմետրիկ մոդելավորման տեսական հիմունքներն ու դրանց գործնական կիրառությունները՝ համադրելով գիտական ներկայացումը մատչելի օրինակների հետ։ Դասագրքի յուրաքանչյուր բաժին պարունակում է հարցեր ու առաջադրանքներ՝ ձեռք բերված տեսական գիտելիքների ստուգման և ամրապնդման համար, նաև կիրառական հմտությունների զարգացմանն ուղղված խնդիրներ։ Դասագրքի տեսական ու կիրառական բովանդակությունը համապատասխանում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դասավանդվող «Էկոնոմետրիկա» առարկայի ծրագրին՝ ապահովելով թե՛ ակադեմիական արդիականություն, թե՛ մեթոդական ամբողջականություն։ Այն նախատեսված է ինչպես տնտեսագիտական, այնպես էլ այլ մասնագիտությունների բակալավրական ու մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար, որոնք ցանկանում են զարգացնել տվյալների հետ աշխատելու ու դրանց էկոնոմետրիկ մոդելավորման հմտությունները։