Կոռիկոսցին և նրա ժամանակագրությունը

Հեթում Պատմիչ
Սկիզբն ամենայն գոյացութեանց՝ Աստուած։ Սկիզբն ամենայն բարեաց՝ սէր։ Սկիզբն ամենայն շնորհաց՝ խոհականութիւն։ Աստուած ՝ սկիզբն ամենայն գոյացութեանց զի ի նմանէ սկսեալ և յառաջ եկեալ ամենայն բնութիւնք արարածոց երևելեաց և աներևութից՝ բաժանեցան ի զանազան սեռս և ի տեսակս և տրոհեալ տպաւորեցան ըստ իւրաքնչիւր պատշաճի ի ձևս, ի կերպս և յորակս։