ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Կիրակոս Գանձակեցի
Կիրակոս Գանձակեցին XIII դարի հայ պատմիչ է։ Ապրել է ու գործել մոնղոլների Անդրկովկասյան արշավների ժամանակ։ Քաջածանոթ է հայոփց պատմության և հայ հին գրականությանը։ Ճշմարտության պատմիչ է և նրա պատմական տեղեկությունները Անդրկովկասի, Հայաստանի և մանավանդ մոնղոլների արշավանքների մասին լայն ճանաչում են գտել Հայաստանի սահմաններից շատ հեռու։ Ամիսներով եղել է մոնղոլների զորավարներից մեկի քարտուղար։ Իր գրքում լայնորեն պատմում է մոնղոլների մասին և իբրև նմուշ բերում է մոնղոլական շատ բառեր՝ ընթերցողին ծանոթացնելու նրանց և նրանց լեզվին։