ՀԱՅ ԴԻՑԱԿԱՆ ՈՒ ԴԻՑԱԶՆԱԿԱՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
Մենագրության մեջ հայոց դիցարանի ու դիցազներգության հանգամանալից, տարբեր կտրվածքներով ու դիտակետերից (պատմական, ժամանակակից, տրամաբանական, իմաստաբանական, թաքնագիտական, խորհրդանշանային, հերմենևտիկական) դիտարկմամբ ու քննարկմամբ, փորձ է արվել վեր հանել դրանցում քողարկված հայ ցեղային ոգու նախնի հիմնային շերտերը, որոնց ճանաչողությունն ու վերապրումը ժամանակի ընթացքում բավականաչափ աղարտվել են օտարածին զանազան կրոնների ու գաղափարախոսությունների ազդեցությամբ: Այդ շերտերի վերհանման, դրանց բացորոշման ու գործադրման մեջ է հեղինակը տեսնում հայ Ոգու, մշակույթի ու կյանքի ամբողջականության վերականգնման ու զարթոնքի նախապայմանը:
