Տեսական և կիրառական վիճակագրության հիմունքներ
Դասագրքի երկրորդ մասը նվիրված է պարամետրական և ոչ պարամետրական վիճակագրական վարկածների տեսությանը և զույգային ու բազմաչափ գծային ռեգրեսիոն անալիզի հարցերին: Ներառված տեսական նյութը ուղեկցվում է յուրաքանչյուր թեմային վերաբերող օրինակներով և խնդիրներով:
Դասագիրքը նախատեսված է մաթեմատիկայի և մեխանիկայի (ներառյալ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի), ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար: Այն կարող է օգտակար լինել նաև ԵՊՀ-ի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողներին և բոլոր այն մասնագետներին, որոնք նպատակ ունեն իրենց հետազոտություններում օգտագործել վիճակագրական խորացված մեթոդները:
