ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
Գրքում դիտարկվում են հոգեթերապիայի ութ հիմնական ուղղությունները՝ դրանց գաղափարափիլիսոփայական հիմքերի և հոգեբանական նախադրյալների տեսանկյունից։ Ենթադրվում է, որ այդ հիմքերի իմացումը
պետք է նախորդի հոգեբանի գործունեությանը, օգնի նրան խորացնելու կիրառվող տեխնիկաների հասկացումը, ինչպես նաև կանխի այն մոտեցումը,
որ հոգեթերապիան ընդամենը տեխնիկական ընթացակարգ է։
Ձեռնարկը նախատեսված է կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա մասնագիտությամբ սովորող ուսանողների, ինչպես նաև բոլոր նրանց
համար, ովքեր հետաքրքրված են ժամանակակից մարդու հոգու խնդիրներով։
