Եղիշե Չարենցը իր ժամանակի գրաքննադատության նշանակետում
Եղիշե Չարենցի ստեղծագործությունը մշտապես, սկսած առաջին հրապարակումներից, եղել է գրաքննադատության ուշադրության կենտրոնում։ Հայ մամուլը արձագանքել է նրա նոր լույս ընծայած բոլոր գրքերին, գրավոր ու բանավոր ելույթներին, թե՛ կողմ, թե՛ դեմ կարծիքներով քննարկել դրանք, բանավիճել։ Սույն մենագրությունը Չարենցի կենդանության տարիներին Հայաստանում ու Սփյուռքում նրա ստեղծագործության շուրջ, ինչպես առանձին գրքերով, այնպես էլ մամուլում ծավալված գրաքննադատության մասին է, դրա քննարկումն ու գնահատումը: