Հայ փիլիսոփայության պատմություն

Սեյրան Զաքարյան
«Հայ փիլիսոփայության պատմություն» դասագրքում լուսաբանվում են հայ փիլիսո- փայական մտքի զարգացման փուլերը, դրանց առանձնահատկությունները, փիլիսոփայա- կան ուղղությունների և դպրոցների ձևավորման ու զարգացման պատմական ընթացքը՝ անտիկ շրջանից մինչև XXI դարի սկիզբը, վերլուծվում ու գնահատվում են նշանավոր հայ մտածողների, ի մասնավորի՝ Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Հովհան Որոտնե- ցու, Գրիգոր Տաթևացու, Միքայել Նալբանդյանի, Ստեփան Շահումյանի, Գեորգ Գյուրջի- ևի, Շահան Պերպերյանի, Գեորգ Բրուտյանի, Համլետ Գևորգյանի, Էդուարդ Մարգարյա- նի, Կարեն Սվասյանի, Գաբրիել Վահանյանի, Ռուբեն Ապրեսյանի և այլոց ուսմունքները, ցույց են տրվում հայ փիլիսոփայության առնչությունները ինչպես եվրոպական (միջնադա- րում՝ հունական, ասորական, բյուզանդական, արաբալեզու, լատինալեզու, նոր և նորա- գույն շրջանում՝ ֆրանսիական, գերմանական, անգլիական, ռուսական) փիլիսոփայու- թյան, այնպես էլ հայ ազգային-ազատագրական, հասարակական-քաղաքական և մշակու- թային իրողությունների հետ։ Դասագիրքը նախատեսված է հայ մշակույթի, փիլիսոփայության պատմության և աստվածաբանական մտքի պատմությամբ հետաքրքրվողների համար։