Գիտափորձի ավտոմատացում LabVIEW միջավայրում
«Գիտափորձի ավտոմատացում LabVIEW միջավայրում» ուսումնամեթոդական ձեռնարկը նվիրված է մի շարք լաբորատոր աշխատանքների նկարագրություններին, որոնք Ֆիզիկայի ինստիտուտի ուսումնական պլանով նախատեսված են «Գիտափորձի ավտոմատացում» և «Գիտափորձի ավտոմատացման պրակտիկում» առարկաների լաբորատոր պարապմունքների շրջանակներում:
Ներկայացված են Լաբվյու (LabVIEW) ծրագրային միջավայրի գործիքակազմը և լաբորատոր աշխատանքներում կիրառվող հանգույցների հետ աշխատելու առանձնահատկությունները։ Լաբորատոր աշխատանքների շարադրման ընթացքում տրվում է դրանց իրականացման համար նախատեսված սարքավորումների նկարագրությունն ու փորձի կատարման ընթացքը:
Ձեռնարկում ներկայացված են տվյալների` համակարգիչ ներմուծման և մշակման, համակարգչից դրանց արտածման և սարք-սարքավորումների կառավարման, փորձերի իրականացման գործընթացի ավտոմատացման առանձնահատկությունները LabVIEW ծրագրային միջավայրի օգնությամբ։