The Handbook of BUSINESS ENGLISH DIALOGUE IN AUTHENTIC CONTEXTS

Valeria Goncharova, Еlizaveta Maslova, Venera Midova, Eva Minasyan, Lilit Saakian
Գիրքը գործարար անգլերենի բանավոր և գրավոր խոսքի զարգացմանը միտված ուսումնական ձեռնարկ է՝ նախատեսված կառավարում, կառավարման հոգեբանություն և գործարար հոգեբանություն ուսումնասիրող բակալավրիատի ուսանողների համար: Կառուցվածքային առումով ուսումնական ձեռնարկը բաղկացած է 8 բաժին-դասերից, գործարար անգլերեն գրավոր հաղորդակցության բաժնից և լրացուցիչ ընթերցանության համար նախատեսված բաժնից: Յուրաքանչյուր բաժին-դաս հիմնված է հստակ թեմայի վերաբերյալ չպարզեցված և ոլորտային իրական աշխարհի բնագրային տեքստերի վրա, որոնց շուրջ հեղինակները առաջարկում են հաղորդակցական-տրամաբանական բնույթի մշակված վարժանքների համակարգ՝ ուսանողներին կողմնորոշելով ստացված տեղեկատվության հիմա վրա հետագայում լայն վերլուծության որոնման հարցում։ Հավաստի տեսանյութերն ուսանողներին հնարավորություն են տալիս լսելու և քննադատաբար ընկալելու տեղեկատվությունը, ինչպես նաև զարգացնելու իրական կյանքի ոլորտային թեմատիկ իրավիճակներում հաղորդակցվելու համար անհրաժեշտ խոսքի հմտությունները: Իրական քեյսդեպքերը նպաստում են կարդացածի ըմբռնմանը, տեղեկատվության վերլուծությանը և քննարկման ծավալմանը: Ձեռնարկը ներառում է նաև գործարար անգլերենի գրավոր հաղորդակցության հմտությունների կատարելագործմանն ուղղված բաժին և ոլորտային լրացուցիչ ընթերցանության համար նախատեսված բաժին: Ուսումնական ձեռնարկն օգնում է մանրակրկիտ ուսումնասիրել ոլորտային տվյալ թեման, ինչպես լսարանային պայմաններում, այնպես էլ արտալսարանային և ինքնուրույն ուսումնառության դեպքում։ Բացի այդ, ձեռնարկը կարող է օգտակար լինել գործարար անգլերեն ուսումնասիրող լայն շրջանակների համար: