ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ > ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ > Խորհրդահայ մշակույթ. կոնցեպտը, ընկալումներն ու դրսևորումները

Խորհրդահայ մշակույթ. կոնցեպտը, ընկալումներն ու դրսևորումները

Հոդվածների ժողովածու, կազմող, մասնագիտական խմբագիր՝ Յուլիա Անտոնյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2023, 332 էջ
Ժողովածուն նպատակ ունի գիտական շրջանառության մեջ դնելու հումանիտար ու սոցիալական մի շարք գիտակարգերի կողմից Հայաստանի պատմության ու մշակույթի խորհրդային շրջանի վերաբերյալ ակնհայտորեն թերուսումնասիրված նոր նյութեր, նոր վերլուծություններ ու նոր հարցադրումներ: Հոդվածները ընդգրկում են խորհրդահայ մշակույթի հայեցակարգում տեղավորվող բազմաբնույթ երևույթները՝ խորհրդային մշակութային քաղաքականությունը, խորհրդային քաղաքացիների բողոքային մշակույթն ու ինքնությունները, մտավորականության ու արվեստի խորհրդային ընկալումներն ու զարգացումները, աթեիզմի ժամանակաշրջանում կրոնի փոխակերպումները, ինչպես նաև խորհրդային արդյունաբերական մշակույթի մնացորդների ուսումնասիրությունը։ Ժողովածուն հասցեագրաված է մշակութային մարդաբանների, սոցիոլոգների, պատմաբանների, արվեստագետների ու գրականագետների և հումանիտար այլ գիտակարգերի մասնագետների լայն շրջանակին։