Հոգեբանական ինքնակարգավորում
Սույն ձեռնարկն ուղղված է սթրեսային վիճակում գտնվող մարդու մեջ տեղի ունեցող տարբեր հոգեֆիզիոլոգիական, կենսաքիմիական փոփոխությունների վերաբերյալ գիտելիքների տիրապետմանը, բարդ և ոչ բարենպաստ իրավիճակներում հուզական, մտավոր լարվածությունների գնահատմանը, կանխմանն ու կարգավորմանը, տարբեր իրավիճակներում ինքնավերլուծության, ֆիզիկական բալանսավորման և վերականգնման, հոգեբանական ու հոգեֆիզիոլոգիական գիտելիքների, հմտությունների կիրառմանը և կարողությունների զարգացմանը:
Ձեռնարկը նախատեսված է սթրեսի կառավարման, սթրեսի վերաբերյալ հոգեֆիզիոլոգիական գիտական տարբեր մոտեցումներով և ինքնակարգավորման հմտություններով ու մեթոդներով հետաքրքրված դասավանդողների, ուսանողների, ինչպես նաև ավելի լայն շրջանակի մարդկանց համար: