ՀՀ պետական կառավարման ինստիտուցիոնալացման հեռանկարները տնտեսության թվայնացման համատեքստում
Երրորդ հազարամյակի մեկնարկն ուղեկցվեց չորրորդ արդյունաբերական հեղափոխությամբ, որի տարբերիչ առանձնահատկությունը հասարակական և տնտեսական հարաբերությունների թվայնացումն է։ Վերջինս բնութագրվում է երկակի ազդեցությամբ։ Մի կողմից պետությունները ձգտում են ռազմավարական առաջնորդություն ցուցաբերելով հնարավորինս արագացնել թվային փոխակերպումների ընթացքը՝ առավելագույնս օգտվելու թվայնացման առաջ բերած օգուտներից, մյուս կողմից՝ որքան աճում է թվային փոխակերպումների խորությունը, այնքան մեծանում են թվային տարածքից բխող մարտահրավերները, այդ թվում՝ կիբերանվտանգության ռիսկերը։ Աշխատանքում գնահատվել են թվայնացման գործիքակազմի կիրառման հնարավորությունները, և դրա հիման վրա առաջարկվել են փոփոխություններ գոյություն ունեցող ինստիտուցիոնալ հարաբերություններում, ինչպես, օրինակ, գոյություն ունեցող ինստիտուտներին փոխարինող նոր ինստիտուտներ և հին ինստիտուտներին զուգահեռ գործող նոր ինստիտուտներ։
Աշխատանքը նախատեսված է դասախոսների, ասպիրանտների, ուսանողների, ինչպես նաև թվայնացման և տեխնոլոգիական զարգացման ոլորտում աշխատող և պետական կառավարման մարմինների աշխատողների համար։