Տնտեսական ճգնաժամի հաղթահարման և կայուն տնտեսական աճի ապահովման հարկաբյուջետային և ոլորտային քաղաքականությունների կիրառումը ՀՀ-ում (Մաս 2)
Մենագրությունը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում հարկաբյուջետային քաղաքականության, կապիտալի շուկայի, կենսաթոշակային համակարգի և ներդրումների խթանման վերլուծությանը՝ հաշվի առնելով միջազգային փորձը, ինչպես նաև քննարկվող թեմայի շրջանակներում գրականության ուսումնասիրությունները։ Հիմնվելով Հայաստանի տնտեսության հետահայաց վերլուծության վրա՝ հեղինակներն ընդգծում են հարկաբյուջետային քաղաքականության, կապիտալի շուկայի և կենսաթոշակային համակարգի հիմնախնդիները և ներկայացնում առաջարկություններ՝ ուղղված դրանց բարելավմանը։
Աշխատանքն արտացոլում է «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացված հետազոտական ծրագրի արդյունքները։