Սփյուռքագիտություն. Քննական անթոլոգիա
Անթոլոգիայում ընդգրկված են սփյուռքների տեսական ու համեմատական ուսումնասիրությունների միջգիտակարգային ոլորտում նշանակալի անգլիալեզու հոդվածների, ինչպես նաև մենագրությունների որոշ հատվածների թարգմանություններ։ «Սփյուռք» հասկացության ըմբռնումների շուրջ բազմազան ու երբեմն հակընդդեմ մոտեցումների ներկայացմամբ անթոլոգիայի նպատակն է խթանել ու խրախուսել քննական մոտեցումները հայկական սփյուռքի ուսումնասիրություններում։
Գիրքը նախատեսված է դասախոսների, բարձր կուրսերի ուսանողների, ասպիրանտների, հայցորդների և առհասարակ սփյուռքով հետաքրքրվող մասնագետների համար։