Մեխանիկա (ուսումնական ձեռնարկ)
Ներկա ուսումնական ձեռնարկում հեղինակը ներկայացնում է ընդհանուր ֆիզիկայի «Մեխանիկա» դասընթացի առաջին բաժնի՝ կինեմատիկայի վերաբերյալ իր կողմից ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների համար կարդացված դասախոսությունները:
Մաթեմատիկական հակիրճ ներածությամբ հեղինակը տալիս է դասընթացի բուհական մակարդակով մատուցման համար անհրաժեշտ մաթեմատիկական գաղափարներն ու առնչությունները:
Մեխանիկական շարժման բնութագրերի սահմանումների և կինեմատիկական նկարագրության եղանակների շարադրանքին զուգընթաց բերվում են նաև համապատասխան բաժնին վերաբերող խնդիրների լուծման օրինակներ: Մեկ օրինակի միջոցով ցուցադրված է նաև կինեմատիկայի խնդրի լուծման ժամանակ թվային եղանակի կիրառման հնարավորությունը:
Ձեռնարկը նախատեսված է ԵՊՀ ռադիոֆիզիկայի և ֆիզիկայի ֆակուլտետների ուսանողների համար: Այն կարող է գործածվել նաև ԵՊՀ և այլ բուհերի բնագիտական ֆակուլտետների ուսանողների կողմից: Ձեռնարկն օգտակար կլինի նաև այն մարդկանց համար, ովքեր որոշել են ինքնուրույն յուրացնել ընդհանուր ֆիզիկայի «Մեխանիկա» բաժինը: