Մաթեմատիկական անալիզ (դասախոսություններ)
Ներկա ուսումնական ձեռնարկը հեղինակի »Մաթեմատիկական անալիզ» առաջին մաս (2007թ.) և «Մաթեմատիկական անալիզ» երկրորդ մաս (2013թ.) ձեռնարկների շարունակությունն է:
Նշված և ներկա ձեռնարկներում շարադրված նյութերով ավարտվում է առարկայի համար նախատեսված ծրագիրը:
Ուսումնական ձեռնարկում ամփոփ և մատշելի շարադրված է «Մաթեմատիկական անալիզ» առարկայի դասախոսությունների մշակված տարբերակը, որը հեղինակը երկար տարիներ կարդացել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետներում: Տեսական նյութը յուրացնելու համար բերված են մի շարք ուսուցողական օրինակներ իրենց լուծումներով:
Նախատեսված է ԵՊՀ ռադիոֆիզիկայի և ֆիզիկայի ֆակուլտետների ուսանողների համար: Կարող է օգտակար լինել նաև մյուս բնագիտական ֆակուլտետների ուսանողներին: