Միջին հայերենի ուղեցույց-քրեստոմատիա
Աշխատությունը հրատարակության են երաշխավորել
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի
գիտական խորհուրդը
և հայոց լեզվի պատմության ամբիոնը:
Սույն աշխատությունը հասցեագրված է հայկական բանասիրական ֆակուլ-
տետների ուսանողության, ինչպես նաև հայերենի հիմնախնդիրներով զբաղվող ան-
ձանց համար և նպատակ ունի նպաստելու միջին հայերենի տեսական դասընթացի
նպատակասլաց և արդյունավետ անցկացմանը: Գրքի քրեստոմատիան ընդգրկում է
միջին հայերենի զարգացման ընթացքն արտացոլող զանազան ստեղծագործություն-
ներից արձակ և չափածո հատվածներ: Տրված նմուշները գաղափար են տալիս մի-
ջին հայերենով ստեղծված գրականության ձևաբանական ու բառապաշարային ա-
ռանձնահատկությունների և միմյանց հետ ունեցած ընդհանրությունների ու տարբե-
րությունների մասին: