Անօրգանական քիմիա. Հատոր 2. գիրք 1: Անցումային տարրերի քիմիան
Հրատարակության է երաշխավորել
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի գիտական խորհուրդը:
«Անօրգանական քիմիա» դասագրքի 2-րդ հատորի 1-ին գիրքը համապատասխանում է
Երևանի պետական համալսարանի «Անօրգանական քիմիա» առարկայի պետական ծրագրին: Այն
ընդգրկում է 11-րդ, 12-րդ, 3-րդ և 4-րդ խմբերի d տարրերի ու դրանց միացությունների քիմիան՝
տրամաբանական հերթականությամբ, շարադրված ըստ պարբերական համակարգի երկար տար-
բերակի:
Դասագիրքն ինչ-որ առումով «Անօրգանական քիմիայի» հանրագիտարան է՝ նախատեսված
«Քիմիա», «Սննդի քիմիա», «Դեղագիտական քիմիա» մասնագիտությունների, Կենսաբանության,
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների ուսանողների համար: Այն օգտակար կլի-
նի նաև այլ բուհերի ուսանողներին, քիմիկոս գիտաշխատողներին, մագիստրոսներին, ասպիրանտ-
ներին, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և առհասարակ քիմիայով հետաքրքրվողներին: