Արաբական երկրների նոր և նորագույն պատմություն
Հաստատված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության կողմից որպես բուհական դասագիրք:
Դասագիրքն ընդգրկում է արաբական երկրների նոր և նորագույն
պատմության հիմնական իրադարձություններն ու զարգացումները: Քննութ-
յան են ենթարկված արաբական կարևոր երկրների անցյալի և ներկայի ա-
ռանցքային խնդիրները: Ներկայացված են այդ երկրների պատմական զար-
գացման ընդհանուր օրինաչափությունները, հիմնական փուլերն ու առանձ-
նահատկությունները:
Նախատեսված է «Արևելագիտություն», «Պատմություն» և «Միջազգային
հարաբերություններ» մասնագիտություններով սովորող ուսանողների ու
արաբական աշխարհի պատմությամբ հետաքրքրված ընթերցողների համար: