Ջրաերկրաբանական հետազոտությունների մեթոդիկա
Ուսումնական ձեռնարկում դիտարկված են ստորերկրյա ջրերի հանքավայրերի ուսումնասիրման ընդհանուր սկզբունքները, բնութագրված են ժամանակակից ջրաերկրաբանական հետազոտությունների հիմնական տեսակները, ջրաերկրաբանությունում կիրառվող հետազոտությունների մեթոդները, տեխնիկական միջոցները և սարքավորումները:
Ձեռնարկում լայնորեն օգտագործվել են ջրաերկրաբանական հետազոտությունների տեսական, մեթոդական և արտադրական ժամանակակից ձեռքբերումները:
Նախատեսված է ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն մասնագիտությամբ սովորող ուսանողների համար, կարող է օգտակար լինել ստորերկրյա ջրերի հանքավայրերի որոնման, հետախուզության, շահագործման բնագավառներում աշխատողների և ջրաերկրաբանական հետազոտություններ իրականացնող այլ մասնագետների համար: