Ամինաթթուների ֆիզիկաքիմիական և օպտիկական հատկությունները, ստացման եղանակները
Ձեռնարկում ներկայացված են ամինաթթուների ֆիզիկաքիմիական և օպտիկական հատկությունները, ինչպես նաև սինթեզի որոշ մեթոդներ: Աշխատանքը կազմված է տեսական և փորձնական մասերից: Յուրաքանչյուր բաժնում տեսական ակնարկից հետո բերված են որոշ փորձեր, որոնք նախատեսված են ուսանողների լաբորատոր աշխատանքների համար: Ձեռնարկը նախատեսված է «Դեղագիտություն» և «Քիմիա» մասնագիտությամբ ուսանողների համար: