Գուրգեն Մահարու արձակի պոետիկան
Մենագրությունը Գ. Մահարու արձակին նվիրված ուսումնասիրություն է: Աշխատության մեջ թեև քիչ չեն անդրադարձները հասարակական կյանքի իրողություններին ու գրողի աշխարհայացքին, սակայն ուսումնասիրության հիմնական նյութը Գ. Մահարու արձակի պոետիկայի էական առանձնահատկություններն են: Առանձին բաժիններով վերլուծված են տաղանդավոր գրողի արձակում հեղինակ, ստեղծագործություն և ժամանակ փոխհարաբերության, երգիծանքի, պատումի և կերպարակերտման յուրահատկությունների դրսևորումները:
Նախատեսված է հայ գրականությունը և Գ. Մահարու ստեղծագործությունն ուսումնասիրող մասնագետների համար: