Երեխան և հոգետրավման. ձեռնարկ աջակցող մեծահասակների համար
Ձեռնարկում ներկայացված են հոգեբանական տրավմատիկ իրողություններին տրվող տարբեր տարիքի երեխաների հուզական և վարքային հակազդումները, հոգեվիճակների և դրանց ախտաբանական դրսևորումների նկարագրությունը, ինչպես նաև նման բարդ իրավիճակներում հայտնված երեխաներին աջակցող մեծահասակների արձագանքման առավել արդյունավետ ռազմավարությունները և եղանակները։ Ձեռնարկը նախատեսված է առաջին հերթին հոգետրավմա ապրած երեխայի ընտանիքի և մանկավարժների համար, սակայն կարող է օգտակար լինել նաև հոգեկան առողջության ոլորտի և երեխաների սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրներով հետաքրքրված այլ մասնագետների համար։