Բույսերի կենսաքիմիա
Ուսումնամեթոդական ձեռնարկն ընդգրկում է կենսաքիմիական մեթոդների վերաբերյալ ժամանակակից տեղեկություններ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել քիմիական հիմնական միացությունների բաղադրությունները և հատկությունները, ինչպես նաև նրանց պարունակությունը բուսական հումքում: Ձեռնարկը հնարավորություն է տալիս հմտորեն որոշել ֆերմենտների կատալիտիկ ակտիվությունը և կատարել այլ կենսաքիմիական ցուցանիշների վերլուծական աշխատանքներ: Ուսումնամեթոդական ձեռնարկում ներառված են լաբորատոր աշխատանքներ, որոնք համապատասխանում են «Բույսերի կենսաքիմիա» առարկայի ծրագրային պահանջներին:
Նախատեսված է Կենսաբանության ֆակուլտետի, ինչպես նաև «Բժշկագիտություն» և «Անասնաբուժական բժշկագիտություն» մասնագիտություններ ունեցող ուսանողների համար, ովքեր ուսումնասիրում են «Բույսերի կենսաքիմիա» առարկան: