ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հասարակական կարծիքի համապատկերում
Աշխատանքում ներկայացված են «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում վերջին 5 տարիների ընթացքում անցկացված հասարակական կարծիքի հարցումների արդյունքներն ու դրանց վերլուծությունը: Գիտաուսումնական և աշխատանքային-գործնական նպատակներով քննարկվում են հասարակական կարծիքի ուսումնասիրման պատմությունը, տվյալների հավաստիության և հուսալիության խնդիրները, դրանցում մասնակիցների սոցիոլոգիական մշակույթի դերը: Ժողովածուն նախատեսված է «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի անձնակազմի, ուսանողների և շրջանավարտների, ընդհանրապես կրթօջախի գործունեությամբ հետաքրքրվողների համար: Այն կարող է օգտակար լինել նաև բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է «հասարակական կարծիք» կոչվող երևույթը: