Միկրոէկոնոմիկա

Արշակյան Ա. Հ.
Ուսումնական ձեռնարկում համակարգված ձևով շարադրված են միկրոէկոնոմիկայի հարցերը և մոդելները: Կատեգորիաների բովանդակությունը բացահայտված է տեսական ասպեկտով, հաշվի են առնվել նաև միկրոտնտեսական գործընթացների իրականացման հնարավորություններն անցումային տնտեսությունում: Նյութի ուսումնասիրությունը հնարավորություն կտա ընդլայնելու տեսական գիտելիքները և ձեռք բերելու պրակտիկ աշխատանքի անհրաժեշտ հմտություն միկրոտնտեսական միջավայրում: Ուսումնական ձեռնարկը նախատեսված է բուհերի դասախոսների, ուսանողների և ասպիրանտների համար: Կարող է օգտակար լինել նաև բոլոր նրանց, ում հետաքրքրում են շուկայական տնտեսության կենսագործունեության հիմնահարցերը: