Հայաստանի, հայ-իրանական հարաբերությունների և Առաջավոր Ասիայի հնագույն պատմության մի քանի խնդիրների շուրջ (մ.թ.ա. VII-VI դ.դ.)
Աշխատությունը նվիրված է Հայաստանի, հայ-իրանական հարաբերությունների և Առաջավոր Ասիայի պատմության մ.թ.ա. VII-VI դարերի մի քանի հիմնախնդիրների քննությանը:
Հեղինակն, օգտագործելով առկա աղբյուրագիտական նյութը, լուսաբանում է Հայաստանի պատմությունը Առաջավոր Ասիայի քաղաքական պատմության լայն հենքի վրա, ինչպես նաև հայ-սկյութական, հայ-մարական, հայ-պարսկական հարաբերությունները:
Աշխատությունը նախատեսված է հայագետների, արևելագետների, ուսանողության և հայագիտությամբ հետաքրքրվող ընթերցողների համար: