Ծովային ելքի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունում 1919-1920 թվականներին
Գրքում համակողմանիորեն ներկայացվում է Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքական գերակայություններից մեկի` ծովային ելքի հիմնահարցը: Նշված խնդրի հետ կազված` գիտականորեն լուսաբանվում են Վրաստանի, Հունաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ առնչությունները, քննվում և վեր են հանվում Կիլիկիայով, Տրապիզոնով, Լազիստանով կամ Բաթումով ծովային ելք ձեռք բերելու ՀՀ կառավարության քաղաքականությունը և դրա ձախողման պատճառները:
Նախատեսված է պատմաբանների, միջազգայնագետների, դիվանագետների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանների համար: