Զաքարիա Ագուլեցին և իր ժամանակը
Խորհրդահայ ականավոր պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի (1887-1972) սույն անտիպ մենագրությունը, որի մեքենագիր միակ տարբերակը պահպանվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արխիվում, հրատարակվում է առաջին անգամ: Այն նվիրված է հայտնի հայ վաճառական և ժամանակագիր Զաքարիա Ագուլեցու (1630-1691) կյանքին ու գործունեությանը, ինչպես նաև հայ ժողովրդի և Իրանի XVII դարի
պատմությանն առնչվող տարատեսակ հիմնահարցերին: Աշխատությունը գրված է հայկական, ռուսական, մասնավորապես
եվրոպական տարատեսակ սկզբնաղբյուրների, այդ թվում՝
Զաքարիա Ագուլեցու «Օրագրության» քննական անաչառ վերուծության հիման վրա և մեծ ներդրում է հայ ժողովրդի նոր դարի պատմության ուսումնասիրության ասպարեզում: