Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ
Ձեռնարկը ներկայացնում է այն դասախոսությունների մշակված տարբերակը, որը հեղինակը տարիների ընթացքում կարդացել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ուսանողների համար: Այն ընդգրկում է մասնակի ածանցյալներով գծային երկրորդ կարգի հիպերբոլական, պարաբոլական և էլիպտական տեսակի հավասարումների տեսության հիմնական բաժինները և պոտենցիալների տեսության կիրառությունը հիմնական եզրային խնդիրների լուծման մեջ: Նշանակալից տեղ է հատկացված փոփոխականների անջատման մեթոդին, որը ամենամեծ կիրառությունն ունի խառը և եզրային խնդիրների լուծման մեջ:
Վերջում բերված են նաև ինտեգրալ ձևափոխությունների կիրառությունները:
Նախատեսված է բուհերի ուսանողների և մագիստրոսների համար: