Գրաբարի շարադասությունը (Vդար)

Հայրապետյան Ս.
Մենագրությունը նվիրված է գրաբարի պարզ նախադասության շարահյուսական կառուցվածքի կարևոր բաղադրամասերից մեկի` շարադասության քննությանը: Բնագրային հարուստ լեզվանյութի օգտագործմամբ և հայերենի շարահյուսագիտության ձեռքբերումների հիման վրա նորովի մեկնաբանություն են ստացել գրաբարի շարադասության բնույթի և գործառության հարցերը: Մանրազնին վերլուծության են ենթարկվել նախադասության տարբեր կառուցվածքային տիպերի շարադասական առանձնահատկությունները, հանգամանալիորեն նկարագրվել են V դարի գրական հայերենում վկայված շարադասական կաղապարները: Գիրքը նախատեսված է հայերենի քերականության պատմությամբ զբաղվողների համար: