ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ԳՐՔԵՐ > ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ԼԵԶՈՒ ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ > ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ > Շարահյուսական համանիշները ժամանակակից հայերենում

Շարահյուսական համանիշները ժամանակակից հայերենում

Ն․ Պառնասյան
Աշխատությունը նվիրված է ժամանակակից հայերենի առ այսօր չուսումնասիրված հարցերից մեկի` շարահյուսական համանիշների քննությանը: Ներածության մեջ տրված է տեսական ակնարկ քերականական, մասնավորապես շարահյուսական համանիշների վերաբերյալ, շարադրված են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվել է հեղինակը ուսումնասիրությունը կատարելիս: Հաջորդ գլուխներում հանգամանորեն հետազոտված են նախադասության բնույթի, կառուցվածքի, ինչպես նաև նախադասության անդամների քերականական արտահայտության հետ կապված համանիշները: Ուսումնասիրությունը կատարված է հայ դասական և ժամանակակից գեղարվեստական գրականության, մամուլի ու հրապարակախոսության լեզվից քաղած փաստական հարուստ նյութի հիման վրա: