Սովորական դիֆերենցիալ հավասարումներ
Գիրքը նպատակ ունի ծառայելու որպես դասագիրք Հայաստանի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում «Դիֆերենցիալ հավասարումներ» առարկայի դասավանդման համար: Դասագրքում շարադրված նյութը համաձայնեցված է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներում դասավանդվող «Դիֆերենցիալ հավասարումներ» առարկայի ծրագրերի հետ: Այն շարադրված է ուսանողներին մատչելի լեզվով: Միաժամանակ պահպանված է գիտական անհրաժեշտ մակարդակը: