Ազգային էկոնոմիկայի հիմունքներ
Ուսումնական ձեռնարկում դիտարկվում են ազգային էկոնոմիկայի խնդիրները տարբեր տեսանկյուններից, ազգային տնտեսության կառուցվածքը, ձևավորումը, ճյուղային տարբերակումը, տնտեսական գործունեության բնույթը, տնտեսական անվտանգության և համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու ժամանակակից հարցեր:
Առավել համակողմանի և ընդգրկուն ներկայացվում են ազգային էկոնոմիկայի տնտեսական գործունեության տեսակների դասակարգումը, տնտեսակարգերի տարբերակումը, շուկաների մրցակցային առավելությունները և այլն:
Ձեռնարկը նախատեսված է մակրոտնտեսագիտություն և հատկապես ազգային էկոնոմիկայի հիմունքներ ուսումնասիրողների համար: