ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

  Ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատության արդյունավետ աշխատանքն անհնար է պատկերացնել առանց գրադարանի, որը նպաստում է ուսումնագիտական գործընթացի կազմակերպմանը։ Մասնաճյուղի գրադարանը ստեղծվել է ուսումնական հաստատության հիմնադրման հետ միաժամանակ։  ՀՀ ԲԿԳ պետական կոմիտեի 1991 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումից հետո Իջևանի շրջխորհրդի գործկոմի տնօրինությամբ նորահաստատ կրթօջախին անցավ շրջկոմի քաղլուսկաբինետի գրադարանը շորջ 6300 միավոր գրականությամբ։ Եղած գրքային ֆոնդի պահպանման, հետագա համալրման ուղղությամբ արժանի ավանդ ներդրեցին գրադարանային գործի հմուտ մասնագետներ Գ․Մարությանը, Ա․Առուստամյանը, Ն․Ստեփանյանը և այլք։
 Գրադարանն ունի 15324 միավոր գրականություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Գրադարանային ֆոնդը շարունակաբար համալրվում է նվիրատվությունների, գնման, ինչպես նաև ԵՊՀ կողմից հրատարակվող դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների միջոցով: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հնարավորություն ունի նաև գրքեր պատվիրել Երևանի պետական համալսարանի գրադարանից: Գրադարանի գրքային պաշարներից օգտվել թույլատրվում է ընթերցողական տոմսի առկայության դեպքում, իսկ ընթերցասրահից կարելի է օգտվել ուսանողական տոմսով: Գրադարանի մասն են կազմում հարմարավետ ժամանակակից  երկու ընթերցասրահները: 

ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  • Գրադարանից օգտվելու իրավունք ունեն ԵՊՀ ԻՄ աշխատակիցներն ու ուսանողները:
  • Այլ անձինք գրադարանի ծառայություններից կարող են օգտվել գրադարանի ղեկավարության թույտվությամբ:
  • Ընթերցողը նյութը (գրականությունը) պատվիրում է աբոնեմենտային բաժնում:
  • Պատվիրված նյութը ընթերցողի կողմից 3 օրվա ընթացքում չպահանջվելու դեպքում վերադարձվում է գրապահոց:
  • Պատվիրված գիրքը տրվում է առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
  • Գրադարանից դուրս հանել չեն թույլատրվում հնատիպ, հազվագյուտ և մեկ օրինակ հրատարակությունները, ատենախոսությունները, տեղեկատվական հրատարակությունները, պարբերականները, հանդեսները: Անհրաժեշտության դեպքում կարող են պատվիրել դրանց պատճենները:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿԸ


Օրերը Ժամերը
Երկուշաբթի – ուրբաթ 09:00 – 17:00
Շաբաթ 09:00 – 15:00