Գրավոր խոսք
Գրքում ներկայացվում են գրավոր խոսքի գրեթե բոլոր առավել գործածական տեսակները, տրվում են դրանցից յուրաքանչյուրի համառոտ բնութագիրը, շարադրանքի ձևն ու բովանդակությունը, լեզվաոճական առանձնահատկությունները, որոնք ընթերցողին հիշեցնում են գրավոր տեքստերի գրագետ շարադրման, ճիշտ ձևավորման ու խմբագրման սկզբունքները, ինչպես նաև քերականական, ուղղագրական ու կետադրական որոշ կանոններ:
Ձեռնարկը կարող է օգտակար լինել ոչ միայն դպրոցականների և ուսանողներին, այլև պետական ու այլ հիմնարկների աշխատակիցներին, լրագրողներին և առօրյա կյանքում գրագրությամբ զբաղվող բոլոր անձանց: