Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները և Լոռու չեզոք գոտին 1920 – 1921 թթ.
Գրքում վերհանվել են հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունների մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես պատմաքննական վերլուծության են ենթարկվել ինչպես Հայաստանի Առաջին, այնպես էլ Երկրորդ՝ Խորհրդային հանրապետությունների Լոռվա Չեզոք գոտու համար հակամարտության առանցքային հիմնախնդիրները 1920 թ. առաջին կեսին1921 թ. սկզբներին, որոնք արդիական են և լիովին համահունչ ներկայումս ընթացող պետաքաղաքական գործընթացներին:
Գիրքը նախատեսված է պատմաբանների, միջազգայնագետների, ինչպես նաև Հայոց պատմությամբ հետաքրքրվող ընթերցող լայն շրջանների համար: