Հողի էկոլոգիա
Ձեռնարկում ամփոփված են հողային ծածկույթին առնչվող արդի էկոլոգիական հիմնախնդիրներն ու դրանց ուսումնասիրման համապատասխան մեթոդաբանությունը: Լուսաբանված են հողի էրոզիայի, աղակալման, քիմիական, կենսաբանական ու ռադիոակտիվ աղտոտման վերաբերյալ մի շարք հարցեր:
Ձեռնարկը նախատեսված է էկոլոգիական, ագրոնոմիական ու բնագիտական ուղղվածության մասնագիտությունների ուսանողների համար: Այն օգտակար կարող է լինել նաև մագիստրանտների, ասպիրանտների ու գիտաշխատողների համար: