ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ > «ՍԵՐՎԻՍ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՈՐՊԵՍ ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐՆԵՐ

«ՍԵՐՎԻՍ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՈՐՊԵՍ ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐՆԵՐ

2017թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կայացավ «Սերվիս» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ միջոցառում (անգլերեն), որը նախաձեռնել և կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը՝ ի դեմս ամբիոնի դասախոս Աստղիկ Սիմոնյանի:

«Սերվիս» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները` որպես էքսկուրսավարներ

Միջոցառմանը մասնակցում էին «Սերվիս» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներ Մարիամ Մելիքսեթյանը, Տիգրան Ղուշչյանը, Ասյա Սարգսյանը, Նարա Սարիբեկյանը, Դիանա Մկրտչյանը, Լաուրա Մելքումյանը, Նելլի Գուլինյանը, այլ կուրսերի ուսանողներ, դասախոսներ, գրադարանի վարիչը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի օգնականը, կամավորներ:

«Սերվիս» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները` որպես էքսկուրսավարներ

Միջոցառման հիմնական նպատակը ուսանողներին որպես էքսկուրսավար դրսևորվելու հնարավորություն տալն էր:

Մասնակիցների առջև խնդիր էր դրվել ընտրել Հայաստանի Հանրապետության որևէ վայր (վանք, տաճար, եկեղեցի, քաղաք և այլն), դրա մասին անգլերենով պատրաստել պաստառներ և իրենց ընտրած վայրը պաստառների միջոցով ներկայացնել միջոցառման մասնակիցներին:

«Սերվիս» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները` որպես էքսկուրսավարներ

Յուրաքանչյուր ուսանողին հատկացվել էր առանձին սեղան, որի վրա նրանք ցուցադրել էին իրենց պատրաստած պաստառները:

Ուսանողները միջոցառման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրին իրենց ընտրած վայրը, նրա առանձնահատկությունները, զբոսաշրջային ներուժը:

Մարիամ Մելիքսեթյանը ներկայացրեց Գյումրին, Տիգրան Ղուշչյանը՝ Ծաղկաձորը, Ասյա Սարգսյանը՝ Իջևանը, Նարա Սարիբեկյանը՝ Գառնի-Գեղարդը, Դիանա Մկրտչյանը՝ Երևանը, Լաուրա Մելքումյանը՝ Դիլիջանը, Նելլի Գուլինյանը՝ ընդհանրապես Հայաստան աշխարհը:

«Սերվիս» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները` որպես էքսկուրսավարներ

Թեև ուսանողների համար սա առաջին փորձն էր, բայց նրանք պատվով իրականացրին իրենց առջև դրված խնդիրը:

Միջոցառումն ուղեկցվեց հարցուպատասխաններով և բուռն քննարկումներով: