ԵՊՀ ԻՄ ԳՐԱԴԱՐԱՆ > ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ > Վիկտոր Դալլաքյանը շուրջ 200 միավոր գրականություն նվիրաբերեց ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին

Վիկտոր Դալլաքյանը շուրջ 200 միավոր գրականություն նվիրաբերեց ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին

2021-2022  ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին  ընդառաջ Վիկտոր Դալլաքյանի ընտանիքի կողմից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանին նվիրաբերվեց ֆիզիկային և մաթեմատիկային վերաբերող շուրջ 200 միավոր գրականություն:

Վիկտոր Լևոնի Դալլաքյանը ծնվել է  1949թ. նոյեմբերի 7-ին  ՌԴ Սախալինի շրջանի Պոռոնայսկ քաղաքում՝ զինվորականի ընտանիքում: Ծնողներն արմատներով Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից են: Դպրոցն ավարտել է ծննդավայրում: 1967թ. տեղափոխվել է Երևան և ընդունվել է ԵՊՀ-ի «Կիրառական մաթեմատիկա» բաժինը և հետագայում իր թեկնածուականը պաշտպանել է Երևանում: Վիկտոր Դալլաքյանն իր ուսումնագիտական գործունեությունը ծավալել է Պոլիտեխնիկական և Բժշկական համալսարաններում, աշխատել Էներգետիկայի գիտահետազոտական և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտներում:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային խորհուրդը և գրադարանի աշխատակազմը խորին երախտագիտություն և մեծ գոհունակություն են հայտնում բուհի նկատմամբ ցուցաբերված ուշադրության և գրքերի նվիրատվության համար:

Նրանք համոզմունք են արտահայտում, որ նվիրաբերված գրքերը մասնաճյուղի ընթերցողների լայն շրջանում կառաջացնեն հետաքրքրություն հայ և համաշխարհային գրականության, բնական գիտությունների առանձին գիտակարգերի շուրջ:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային խորհուրդը նաև պատրաստակամություն է հայտնում պարոն Դալլաքյանի ընտանիքի  և ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, գրքերի նվիրատվության նախաձեռնող Շուշան Նիազյանի հետ շարունակելու համագործակցությունը համատեղ միջոցառումների, քննարկումների շրջանակում: